Բրիտանիայի ԱԳՆ-ն չի կարողանում «բռնել» երկիր անօրինական մուտք գործող Eurostar-ի ուղևորներին

09.12.2011, 11:18
Բրիտանիայի ԱԳՆ-ն չի կարողանում «բռնել» երկիր անօրինական մուտք գործող Eurostar-ի ուղևորներին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միացյալ Թագավորության ՆԳՆ սահմանային ծառայությունները մինչև հիմա չեն կարողանում լուծել Eurostar էքսպրես գնացքներով Բելգիայից և Ֆրանսիայից երկիր անօրինական մուտք գործելու խնդիրրը, հինգշաբթի երեկոյան BBC Radio 4 ռադիոկայանի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի իմիգրացիոն հարցերի նախարար Դեմիեն Գրինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

BBC-ի լրագրողները հետաքննել են Eurostar գնացքներով Մեծ Բրիտանիա անօրինական մուտք գործելու հնարավորությունը, որի սխեման հետևյալն է՝ ուղևորը Բելգիայի Բրյուսել քաղաքից դեպի Ֆրանսիայի Լիլ քաղաքն ուղևորվող գնացքի տոմս է գնում՝ ժամանման վայրում սահմանային ստուգում չանցնելու համար, քանի որ երկու երկրներն էլ գտնվում են Շենգենյան գոտում, սակայն արդյունքում հասնում է մինչև Մեծ Բրիտանիա, քանի որ գնացքներում և դրանցից դուրս գալիս որևէ ստուգում չի իրականացվում:

Բրիտանիա անօրինական մուտք գործելու համար այս ուղին չարաշահելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարվել է դեռևս 2001 թ.-ին, սակայն մինչև հիմա չի հաջողվել հուսալի միջոց գտնել անօրինական միգրանտների մուտքը կանխելու համար:

Երբ բրիտանացի սահմանապահները փորձել են ստուգումներ կազմակերպել Բելգիայում, նրանց բելգիացի գործընկերները խնդրել են չսահմանել սեփական կարգերն օտար տարածքում:-0-