Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի Կալիֆոռնիայում գրանցված ուժեղ քամիների պատճառով. հեռուստատեսություն

02.12.2011, 12:21
Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի Կալիֆոռնիայում գրանցված ուժեղ քամիների պատճառով. հեռուստատեսություն

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գրանցված ուժեղ քամիների պատճառով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, շուրջ 276 հազար տներ և բնակարաններ,  հետաձգվել են տասնյակ տեղական ավիաչվերթեր, ուրբաթ հաղորդում է CBS հեռուստաընկերությունը:

Հինգշաբթի նահանգի հարավից հյուսիս շարժվող քամու պատճառով, որի ուժգնությունը հասնում է ժամում 128-156 կմ-ի, վայր են ընկել հազարավոր ծառեր և վնասվել են էլեկտրահաղորդալարերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չնայած քամու մրրկային ուժգնությանը՝ օդերևութաբաններն այն մրրիկ չեն որակում, այլ անվանում են «Սանտա Աննայի քամիներ», որոնք ուշ աշնանն ու ձմռանը առաջանում են Կալիֆոռնիայում և Ներքին Կալիֆոռնիայում (Մեքսիկա):

Նախնական տվյալների համաձյան՝ աղետի հետևանքով տուժածներ չկան, սակայն Փասադենա քաղաքի փրկարար ծառայությունը ստիպված է եղել բազմաբնակարան շենքից տարհանել մի քանի տասնյակ մարդկանց, քանի որ շենքի տանիքը կոտրվել է ընկած ծառի հետևանքով:

Էլեկտրահաղորդալարերի վնասի պատճառով հոսանքազրկվել է Կալիֆոռնիայի հարավի ավելի քան 250 սպառող և ևս 26 հազար բնակավայր Սանտա-Քրուս քաղաքի մերձակայքում:

Եղանակային պայմանների պատճառով Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հետաձգվել և իրենց երթուղու ուղղությունն են փոխել 23 չվերթեր:

Ուժեղ քամիների մասին նախազգուշացում է տարածվել Յուտայի, Նևադայի, Արիզոնայի, Նյու Մեքսիկոյի և Վայոմինգի որոշ շրջաններում:-0-