Սիրիայի իրավիճակը կարող է տոտալ քաղաքացիական պատերազմի հանգեցնել. Քեմերոն

23.11.2011, 10:50
Սիրիայի իրավիճակը կարող է տոտալ քաղաքացիական պատերազմի հանգեցնել. Քեմերոն
Սիրիայի իրավիճակը կարող է տոտալ քաղաքացիական պատերազմի հանգեցնել. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ երեքշաբթի Լոնդոնում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայում «իսկապես տոտալ քաղաքացիական պատերազմ է հնարավոր», չորեքշաբթի հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

«Մենք լրջորեն քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ այժմ, իսկապես, տոտալ քաղաքացիական պատերազմ է հնարավոր», - հայտարարել է Քեմերոնը:

Դամասկոսի նկատմամբ կոշտ դիրքորոշում արտահայտող Թուրքիայի և Արաբական պետությունների լիգայի գործողությունները «հնարավորություն են տալիս վերջ դնել բարոյապես սնանկացած ռեժիմի դաժանություններին», նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

«Այժմ աշխարհը պետք է աջակցի այդ գործողություններին՝ համաձայնեցված ճնշում գործադրելով սիրիական ռեժիմի վրա և սատարելով ընդդիմությանը, որն ի վիճակի է անցումային շրջանում արտահայտել բոլոր սիրիացիների շահերը», - հայտարարել է վարչապետը:

Թուրքիայի վարչապետն իր հերթին նշել է, որ Սիրիան գտնվում է «փակուղում» և կոչ է արել նախագահ Բաշար Ասադին հեռանալ պաշտոնից: Միաժամանակ Գյուլը հայտարարել է, դրսից միջամտությունը ցանկալի չէ:

Քեմերոնի և Գյուլի բանակցությունները տեղի են ունեցել վերջին 23 տարվա ընթացքում Միացյալ Թագավորություն Թուրքիայի նախագահի առաջին պետական այցի ընթացքում:-0-