ԱՄՆ դատարանը Սպիտակ տան ուղղությամբ կրակ արձակած մարդուն Օբամայի դեմ մահափորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել

18.11.2011, 11:38
ԱՄՆ դատարանը Սպիտակ տան ուղղությամբ կրակ արձակած մարդուն Օբամայի դեմ մահափորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել
ԱՄՆ դատարանը Սպիտակ տան ուղղությամբ կրակ արձակած մարդուն Օբամայի դեմ մահափորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատարանը Սպիտակ տան ուղղությամբ կրակ արձակելու մեջ կասկածվող Օսկար Օրտեգա Էռնանդեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել, չնայած նրան, որ այդ ժամանակ Օբաման նստավայրում չի եղել, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Ուրբաթ` նոյեմբերի 11-ին, Սպիտակ տնից ավելի քան կես կմ հեռավորության վրա մի քանի կրակ է արձակվել, ինչից հետո հատուկ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են դատարկ մի մեքենա, իսկ ներսում` ավտոմատ: Նախորդ չորեքշաբթի ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան տարածքում երկու փամփուշտ են հայտնաբերել: Մեկը դիպել է ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի պատուհանին, սակայն չի անցել փամփուշտակայուն ապակու միջով, իսկ երկրորդը հայտնաբերվել էր Սպիտակ տան հարակից տարածքում:

Նախագահական նստավայրի գնդակոծման ժամանակ Օբաման իր տիկնոջ հետ Կալիֆոռնիայում էր, այնուհետև մեկնել է Հոնոլուլու` Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Միջադեպից հետո ոստիկանությունը կալանքի օրդեր է ներկայացրել 21-ամյա Էռնանդեսին, ով ձերբակալվել էր նոյեմբերի 16-ին Ինդիանա քաղաքի մոտակայքում գտնվող հյուրանոցում:-0-