Ջեյմս Բոնդի Rolex-ը վաճառքի կհանվի Ժնևի աճուրդում

14.11.2011, 11:20
Ջեյմս Բոնդի Rolex-ը վաճառքի կհանվի Ժնևի աճուրդում
Ջեյմս Բոնդի Rolex-ը վաճառքի կհանվի Ժնևի աճուրդում

Rolex ձեռքի ժամացույցը, որը «Ապրիր և թույլ տուր մեռնել» Բոնդիանայի ութերորդ ֆիլմում կրում էր բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, երկուշաբթի վաճառքի կհանվի Ժնևի Christie's աճուրդի տանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրիտանական գաղտնի ծառայության հայտնի գործակալի ժամացույցը ստեղծվել է հատուկ Rolex Oyster Perpetual Submariner դայվերյան մոդելի պողպատե կորպուսի հիման վրա: Դրա հետևի ծածկույթը զարդարում է «Roger Moore 007» գրությունը:

Christie's-ի գնահատականի համաձայն` ժամացույցի արժեքը կարող է կազմել 220-440 հազար դոլար:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ ժամացույցը սարքավորված էր փոքր ցիրկուլյար սղոցով և մագնիսական դաշտի հզոր գեներատորով, որի օգնությամբ Բոնդը կարողանում էր ոչ միայն փոխել իր վրա թռչող փամփուշտների հետագիծը, այլ նաև արձակել օրիորդ Կարուսոյի (Մադլեն Սմիթ) զգեստի կոճակը:

Աճուրդի դրված ժամացույցը վրա ֆիլմում ներկայացված բոլոր գործառույթները,  իհարկե, չունի: Սակայն ժամացույցն իսկապես վերածվում է ցիրկուլյար սղոցի: Ցավոք, ֆիլմի համար անհրաժեշտ փոփոխությունները կատարելու պատճառով ժամացույցը ժամը ցույց չի տալիս: -0-