ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով Լիբիա է ժամանել. գործակալություն

02.11.2011, 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով Լիբիա է ժամանել. գործակալություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չորեքշաբթի չհայտարարված այցով Տրիպոլի է ժամանել, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով Լիբիայի մայրաքաղաքի օդանավակայանի աղբյուրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշում է գործակալությունը, սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Լիբիա կատարած առաջին այցն է՝ այդ երկրում Մուհամար Քադաֆիի կոմնակիցների և հակառակորդների միջև ռազմական հակասություններից ի վեր:

Ինչպես Նյու Յորքում տեղեկացրել է Պան Գի Մունի ներկայացուցիչը, այցի ընթացքում, որը մի քանի ժամ կտևի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ կանցկացնի Լիբիայի Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) ղեկավարության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:

Անվտանգությունից ելնելով Պան Գի Մունի՝ Տրիպոլի կատարած այցի վերաբերյալ տեղեկությունը նախօրոք չի հրապարակվել, ասվում է հաղորդագրության մեջ:

Լիբիայի այցից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի ֆրանսիական քաղաք Կանն, որտեղ նոյեմբերի 3-4-ը կանցկացվի «մեծ քսանյակի» գագաթնաժողովը: -0-