ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի հուշարձանն է տեղադրվել Վաշինգտոնի օդանավակայանում

02.11.2011, 11:49
ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի հուշարձանն է տեղադրվել Վաշինգտոնի օդանավակայանում

Ռոնալդ Ռեյգանի հուշարձանն է  բացվել Վաշինգտոնի օդավանակայում, որը կրում է ԱՄՆ 40-րդ նախագահի անունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռեյգանի 3-մետրանոց բրոնզե արձանն այժմ ողջունում է ուղևորներին օդանավակայանի մուտքի մոտ: Օդանավակայանը 1998 թ.-ին Վաշինգտոնի ազգային օդանավակայանից վերանվանվել է նախկին նախագահի անունով:

Արձանն արժե 900 հազար դոլար, միջոցները հատկացրել է Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամը:

Այս տարի նշվում է Ռեյգանի ծննդյան 100-ամյակը. հենց նա է փոխանցել Վիրջինիա նահանգի տարածքում գտնվող Ռեյգանի և Դալլեսի օդանավակայանների վերահսկողությունը մայրաքաղաքի օդանավակայանների անկախ վարչությանը:

Հոբելյանի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված երկրի ամենահայտնի նախագահներից մեկի պատվին: Տարեսկզբին ԱՄՆ փոստային ծառայությունը թողարկեց Ռեյգանի պատկերով նոր նամականիշ:-0-