Դերասան Հյու Գրանտը 51 տարեկանում առաջին անգամ հայր է դարձել

02.11.2011, 11:15
Դերասան Հյու Գրանտը 51 տարեկանում առաջին անգամ հայր է դարձել
Դերասան Հյու Գրանտը 51 տարեկանում առաջին անգամ հայր է դարձել

Հոլիվուդյան դերասան Հյու Գրանտը կյանքում առաջին անգամ հայր է դարձել, երեխայի մոր մասին տվյալները չեն հրապարակվում, չորեքշաբթի հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ հղում անելով լրագրող Քերի Գորդոնին (Carrie Gordon):

«Գրանտն ուրախ է, որ հայր է դարձել... Նա և երեխայի մայրը կարճատև կապ են ունեցել, և չնայած, որ այս ամենը ծրագրված չէր, Հյուն շատ երջանիկ էր և արել է ամեն ինչ, որպեսզի աջակցի նրան», - հայտարարել է Գորդոնը՝ նշելով, որ 51-ամյա դերասանի և նրա դստեր մոր միջև հարաբերությունները «շատ ընկերական են», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Չորս հարսանիք և մեկ թաղում» և «Նոթինգ Հիլ» ֆիլմերի աստղն ավելի վաղ հանդիպում էր մոդել և դերասանուհի Էլիզաբեթ Հերլիի և լրագրող Ջեմիմա Խանի (Jemima Khan) հետ:

Դերասանը Հերլիից բաժանվել է 2000 թ.-ին 13 տարի համատեղ ապրելուց հետո: Գրանտը երբեք ամուսնացած չի եղել:-0-