Կալինինգրադցուն, ում կհայտարարեն երկրագնդի յոթմիլիարդերորդ բնակիչը, Պյոտր են անվանել

31.10.2011, 12:26
Կալինինգրադցուն, ում կհայտարարեն երկրագնդի յոթմիլիարդերորդ բնակիչը, Պյոտր են անվանել

Երկրագնդի յոթմիլիարդերորդ բնակիչը ծնվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Կալինինգրադում, «հոբելյանական» փոքրիկին կանվանեն Պյոտր, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Կալինինգրադի պերինատալ կենտրոնի գլխավոր բժիշկ Իվան Մարչուկը:

Ավելի վաղ Հեռավոր արևելյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցչությունը հայտարարել էր, որ երկրագնդի յոթմիլիարդերորդ բնակիչը ծնվել է հոկտեմբերի 31-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 00:19-ին, Պետրոպավլովսկ-Կամչատսկում, որը Ռուսաստանի ամենաարևելյան քաղաքն է, տղային կոչել են Ալեքսանդր:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը  (UNFPA) հոկտեմբերի 31-ը ճանաչել է այն օրը, երբ մարդկությունը պաշտոնապես կհատի ութերորդ միլիարդի շեմը: ՄԱԿ-ի փորձագետները ժողովրդագրական վիճակի գլոբալ փոփոխության վայր են ընտրել Ռուսաստանի Կալինինգրադը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Ռոսստատի որոշման համաձայն՝ երկրագնդի յոթմիլիարդերորդ բնակչի հավաստագիրը պետք է հանձնվի այն փոքրիկին, ով լույս աշխարհ կգա 2011 թ.-ի հոկտեմբերի 31-ին: Քանի որ անհնար է հստակորեն հաշվարկել, թե փոքրիկներից ով կդառնա երկրագնի յոթմիլիարդերորդ բնակիչը, այս ակցիան կրում է խորհրդանշական բնույթ, և ՄԱԿ-ի փորձագետները որոշել են կալինինգրադցուն համարել յոթմիլիարդերորդ բնակիչ: Երկուշաբթի նորածնի մայրիկը կստանա «Ծնվել է 7 միլիարդի օրը» հուշագիրը:

Միաժամանակ Կամչատկայի երկրամասը ևս ներկայացրել է երկրագնի յոթմիլիարդերորդ փոքրիկի իր թեկնածուին, այս մասին երկրամասի ղեկավար Վլադիմիր Իլյուխինը տեղեկացրել է Հեռավոր արևելյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցիչ Վիկտոր Իշաևին: Երկրամասի ղեկավարն արդեն շնորհավորել է երիտասարդ մայրիկին առաջնեկի ծննդյան կապակցությամբ, հանձնել է նրան երկրագնդի յոթմիլիարդերորդ բնակչի հավաստագիրը և ընտանիքին տեղեկացրել ուրախալի նորության մասին՝ նորածնի ծնողները կստանան երկու սենյականոց բնակարան:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է երկրամասի ղեկավարի մամուլի ծառայության ներկայացուցիչը, տղան լույս աշխարհ է եկել Պետրապավլովսկ-Կամչատսկի թիվ 1 ծննդատանը՝ տեղական ժամանակով ժամը 00:19-ին: Երիատարդ ընտանիքը որոշել է որդուն կոչել Ալեքսանդր:-0-