Սիրտ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել են Քադաֆիի՝ մահապատժի ենթարկված 267 կողմնակիցների դիակները

27.10.2011, 11:26
Սիրտ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել են Քադաֆիի՝ մահապատժի ենթարկված 267 կողմնակիցների դիակները

Սիրտ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել են Քադաֆիի՝ մահապատժի ենթարկված 267 կողմնակիցների դիակները, չորեքշաբթի հաղորդում է Fox News հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչներին:

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ աղբյուրի տվյալներով՝ թաղվածների մեծ մասը սպանված է եղել գլխին ստացած կրակոցից: Թաղելուց առաջ, տեղական իշխանությունները հաշվել են նրանց, լուսանկարել նրանց մարմինները: Այս լուսանկարները պատրաստվում էին ցույց տալ մահապատժի ենթարկվածների հարազատներին, հաղորդում է հեռուստաընկերությունը:

Լիբիայի Անցումային ազգային շարժման ներկայացուցիչներն արդեն խոստացել են հետաքննություն անցկացնել սարսափելի «գտածոյի» կապակցությամբ և պատժել զանգվածային մահապատժի մեղավորներին:

Ավելի վաղ Քադաֆիի հարազատները որոշել էին հայց ներկայացնել Հաագայի միջազգային քրեական դատարան «ռազմական հանցագործության» փաստի կապակցությամբ, որի արդյունքում, ըստ նրանց, սպանվել է լիբիական առաջնորդը:

Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին հայրենի Սիրտ քաղաքում: Նրա հետ մահացել է նաև որդին՝ պաշպանության նախկին նախարար Մուաթասեմը:--0-