Սարկոզիի կինն ու դուստրը դուրս են գրվել ծննդատնից

24.10.2011, 10:59
Սարկոզիի կինն ու դուստրը դուրս են գրվել ծննդատնից
Սարկոզիի կինն ու դուստրը դուրս են գրվել ծննդատնից

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին նորածին դուստր Ջուլիայի հետ կիրակի դուրս է գրվել Փարիզի «Լյա Մյուեթ» կլինիկայից, որտեղ փոքրիկը լույս աշխարհ է եկել չորեքշաբթի երեկոյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Բրունի-Սարկոզին և նրա դուստրը, որոնց շաբաթ օրը երեք անգամ այցելել է երջանիկ հայրը՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, դուրս են գրվել հիվանդանոցից կիրակի կեսօրին: Մայրը երեխայի հետ միասին նստել է իրենց սպասող ավտոմեքենան և հեռացել:

Սարկոզին այս պահին գտնվում է Բրյուսելում՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նա դարձել է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության առաջին նախագահը, ով փոքրիկ է ունեցել նախագահի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում: Ջուլիան Սարկոզիի առաջին դուստրն է, նա արդեն ունի երեք որդի նախորդ երկու ամուսնություններից:-0-