ԱՄՆ-ն դեռևս չի հաստատում Քադդաֆիի մահվան մասին լուրերը, Պենտագոնը ստուգում է այդ տվյալները

21.10.2011, 10:51
ԱՄՆ-ն դեռևս չի հաստատում Քադդաֆիի մահվան մասին լուրերը, Պենտագոնը ստուգում է այդ տվյալները
ԱՄՆ-ն դեռևս չի հաստատում Քադդաֆիի մահվան մասին լուրերը, Պենտագոնը ստուգում է այդ տվյալները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս չի կարող հաստատել կամ հերքել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիին բռնելու և նրա մահվան մասին հինգշաբթի հայտնված տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Հինգշաբթի համաշխարհային ԶԼՄ-ները, հղում անելով Լիբիայի Անցումայի ազգային խորհրդի (ԱԱԽ) զինվորական ղեկավարությանը, հաղորդում էին, որ Քադդաֆին մահացել է Սիրտ քաղաքում ստացած վնասվածքի հետևանքով:

«Պետդեպարտամենտն այժմ չի կարող հաստատել Մուամար Քադդաֆիին բռնելու կամ նրա մահվան մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը», - նշվում է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ: Նա ավելացրել է, որ Պենտագոնի բարձրաստիճան աշխատակիցներն այս պահին փորձում են ստուգել այդ տեղեկատվությունը:

Որոշ տվյալների համաձայն՝ Քադդաֆին վիրավորվել է ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից ավտոշարասյունի գնդակոծման հետևանքով, որը փորձում էր հեռանալ Սիրտ քաղաքից: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հաստատել են, որ նման ավիահարձակում իսկապես տեղի է ունեցել:

Հինգշաբթի ԱԱԽ-ի ներկայացուցիչները հայտարարել են Քադդաֆիի «փոքր հայրենիք» համարվող Սիրտ քաղաքը վերահսկողության տակ առնելու մասին:

Փետրվարի կեսերին Լիբիայում սկսվեցին զանգվածային ցույցեր՝ երկրում ավելի քան 40 տարի ղեկավարող Մուամար Քադդաֆիի հրաժարականի պահանջով, որոնք վերածվեցին կառավարական ուժերի և ընդդիմության միջև զինված դիմակայության:

Գրեթե իննամսյա ռազմական գործողությունների ընթացքում Քադդաֆիի ռեժիմի հակառակորդներին հաջողվեց վերահսկողություն հաստատել Լիբիայի գրեթե ողջ տարածքի նկատմամբ: Ռազմական գործողություններում բեկում տեղի ունեցավ օգոստոսի երրորդ տասնօրկայում, երբ ընդդիմության ուժերը ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ զբաղեցրեցին լիբիական մայրաքաղաք Տրիպոլին: Մուամար Քադդաֆիի ճակատագրի մասին առայսօր ոչիչն հայտնի չէր: Նրա ընտանիքի մի մասը փախավ Ալժիր:

Փետրվարին ընդդիմությունը Բենգազիում ձևավորեց Անցումային ազգային խորհուրդ, որը հայտարարվեց երկրի միակ լեգիտիմ իշխանական մարմին: ԱԱԽ-ն ճանաչեցին ավելի քան 60 երկրներ՝ ներառյալ Ռուսաստանը: -0-