Տիմոշենկոյի բանտախցում ցուրտ է. պաշտպան

14.10.2011, 17:42
Տիմոշենկոյի բանտախցում ցուրտ է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լուկյանովկայի Քննչական մեկուսարանի բանտախուցը, որտեղ օգոստոսի սկզբից գտնվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ջեռուցման հետ կապված խնդիրներ ունի, բանտախցի ջերմաստիճանը չի գերազանցում դրսի ջերմաստիճանին, ուրբաթ հայտնել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

«Քննչական մեկուսարանում Տիմոշենկոյի պահելու պայմաններն այնպիսին չեն, ինչպիսին ներկայացնում է քրեակատարողական ծառայությունը, համենայնդեպս՝ ջերմաստիճանի ռեժիմի տեսանկյունից: Դեռ երեկ ջեռուցման հետ կապված խնդիրներ կային, բանտախցի պատուհաններին մեծ ճեղքեր կան և ջերմաստիճանը չի տարբերվում շրջակա միջավայրի ջերմաստիճանից»,- Քննչական մեկուսարան մուտք գործելուց առաջ (ուր նա այցելության էր եկել նախկին վարչապետին) լրագրողներին ասել է Վլասենկոն:

Նա ավելացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում Տիմոշենկոն մի քանի անգամ հիվանդացել է մրսելու պատճառով:

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում առողջության հետ ունեցող բոլոր խնդիրներից բացի, Յուլիա Վլադիմիրովնա Տիմոշենկոն երկու անգամ հիվանդացել է մրսածությամբ»,- ավելացրել է փաստաբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, Տիմոշենկոյի մոտ շարունակում են չթողնել նրա անձնական բժշկին՝ փոխարենը Առողջապահության նախարարության մասնագետներին առաջարկելով:

Ուկրաինայի պետական քրեակատարողական ծառայությունը ուրբաթ տեղեկացրել է, որ բանտախցի տեխնիկական և սանիտարական վիճակը (որտեղ գտնվում է նախկին վարչապետը) բավարար է: Այսպիսով, Կիևի Քննչական մեկուսարանի ընդհանուր տարածքի ջեռուցումն իրականացվում է կենտրոնական քաղաքային ջեռուցման համակարգից, բանտախցի օդի ջերմաստիճանը, որտեղ գտնվում է Տիմոշենկոն, 23 աստիճան է: -0-