Հոկտեմբերի 4-ին կսկսվի «գրին-քարտի» վիճակահանության մասնակցության հայտերի ընդունումը. ԱՄՆ պետդեպարտամենտ

28.09.2011, 11:59
Հոկտեմբերի 4-ին կսկսվի «գրին-քարտի» վիճակահանության մասնակցության հայտերի ընդունումը. ԱՄՆ պետդեպարտամենտ

Հոկտեմբերի 4-ին կսկսվի ամերիկյան «գրին-քարտի» (Green Card) վիճակահանության մասնակցության հայտերի ընդունումը, ՌԴ քաղաքացիները նույնպես կարող են մասնակցել վիճակահանությանը, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նախորդ տարիներին, 2013-վիճակահանությանը կխաղարկվեն 50 հազար «գրին-քարտեր», որոնք Միացյալ Նահանգներում բնակվելու և աշխատելու իրավունք են տալիս: Իմիգրացիոն վիզաների համար հնարավոր է դիմել 2011թ.-ի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 5-ը:

«Ոչ մի երկիր չի կարող մեկ տարում «գրին-քարտերի» ողջ թվի 7 տոկոսից ավելին  ստանալ»,- նշում է պետդեպարտամենտը:

«Գրին-քարտերը» խաղարկվում են վեց աշխարհագրական տարածքներում: Վիզաների ամենամեծ քանակը հասնում է ԱՄՆ արտագաղթի ցածր մակարդակով տարածաշրջաններին:

Մինչ այսօր վիճակահանության ստացած հայտերի քանակով առաջատարները եղել են աֆրիկյան և եվրոպական տարածաշրջանները: -0-