Ճապոնացիները պատրաստ են զոհել կենսամակարդակը հանուն ԱԷԿ-երի թվի կրճատման. հարցում

20.09.2011, 14:33
Ճապոնացիները պատրաստ են զոհել կենսամակարդակը հանուն ԱԷԿ-երի թվի կրճատման. հարցում

Ճապոնացի տղամարդկանց ավելի քան 60 և կանանց 70 տոկոսը, ովքեր մասնակցել են «Մայնիթի» թերթի անցկացրած հարցմանը, անհրաժեշտ են համարում կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը սեփական կենսամակարդակի նվազման հաշվին:

Հարցվածների կեսից ավելին` 60 տոկոսը, կարծում է, որ անհրաժեշտ է կրճատել երկրում ԱԷԿ-երի թիվը՝ սկսած երեք ռեակտորներից, որոնք կարող են առավել մեծ սպառնալիք ներկայացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱԷԿ-երի թիվը չավելացնելով` գոյություն ունեցողներն օգտագործելուն կողմ է հարցվածների 20 տոկոսը: Ավելի վճռական տրամադրվածները, ովքեր կողմ են բոլոր ԱԷԿ-երի դադարեցմանը, կազմել են 12 տոկոս:

Ճնշող փոքրամասնություն են կազմել նրանք, ովքեր կարծում են, որ պետք է շարունակել գոյություն ունեցողների օգտագործումը և նախաձեռնել նոր ԱԷԿ-երի կառուցումը: Դրանք ընդամենը 6 տոկոսն են: Եվս երկու տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 2-4-ը: Մասնակցել է 2.4 հազար մարդ:

Ճապոնական կառավարության դիրքորոշումը կայանում է նրանում, որպեսզի սթրես-թեստերի անցկացումից հետո պրոֆիլակտիկ տեխզննման նպատակով վերագործարկվեն ռեակտորները, բայց նոր ԱԷԿ-երի կառուցումն անիրատեսական է համարվում «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո:
Երկուշաբթի Տոկիոյի կենտրոնում անցկացվել է վթարից հետո խոշորագույն հանրահավաքը՝ Ճապոնիայում միջուկային էներգետիկայից հրաժարվելու պահանջով: Հանրահավաքը նախաձեռնել է Նոբելյան մրցանակակիր, գրող Կենձաբուրո Օէն, ակցիային մասնակցել է 60 հազար մարդ: -0-