Լոս Անջելեսում նշվել են հեռուստատեսային տարվա լավագույն չորս դերասանների անունները

19.09.2011, 12:26
Լոս Անջելեսում նշվել են հեռուստատեսային տարվա լավագույն չորս դերասանների անունները

«Էմմիի» պարգևատրման 63-րդ արարողության ժամանակ ամերիկյան հեռուստաակադեմիան նշել է դրամայի և կատակերգության ժանրերում 2011թ.-ի «կապույտ էկրանի» ականավոր չորս դերասանների անունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լոս Անջելեսից հանդիսավոր արարողությունն ուղիղ եթերով հեռարձակում է FOX հեռուստաալիքը:

«Լավագույն կատակերգական դերասան» անվանակարգում «Էմմի» մրցանակի է արժանացել Ջիմ Պարսոնսը, ով «Մեծ պայթյունի տեսություն» (The Big Bang Theory) սերիալում կատարել է գլխավոր դերը:

Նույն ժանրում որպես լավագույն կնոջ աշխատանք է նշվել «Մայքն ու Մոլին» (Mike & Molly) սերիալում Մելիսա Մակարթիի դերը:

Դերասանուհի Ջուլիանա Մարգուլիսը դարձել է «Էմմի» մրցանակի դափնեկիր՝ «Լավ կինը» (The Good Wife) դրամատիկական սերալում լավագույն դերի համար:

Ճանաչված ամերիկյան հեռուստապարգևին է արժանացել Քայլի Չանդլերին, ով «Դրամատիկական սերիալի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Գիշերային ուրբաթի կրակները» (Friday Night Lights) ֆիլմում աշխատանքի համար:

«Էմմի» մրցանակը հանձնվում է տասը անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն դրամատիկական և կատակերգական սերիալ, այդ նույն երկու ժանրի սերիալների լավագույն դերասաններին և դերասանուհիներին, լավագույն ծրագրերի և զվարճալի շոուիների համար՝ նշելով երաժշտական և ձայնային ձևավորումը, սանրվածքը, գրիմը, խմբագրումը, լուսավորությունը: -0-