Նյու Յորքի հյուրանոցի սպասուհին քաղաքացիական հայց է ներկայացրել ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս Կանի դեմ

09.08.2011, 13:34
Նյու Յորքի հյուրանոցի սպասուհին քաղաքացիական հայց է ներկայացրել ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս Կանի դեմ

Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոն երկուշաբթի քաղաքացիական հայց է ներկայացրել ԱՄՀ նախկին ղեկավար, 62-ամյա Դոմինիկ Սթրոս Կանի դեմ՝ շարունակելով պնդել, որ ֆինանսիստը փորձել է նրան բռնաբարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  CBS հեռուստաալիքին։

Սթրոս Կանը ձերբակալվել է մայիսի 14-ին Նյու Յորքում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Ձերբակալությունից հետո նա մի քանի օր անցկացրել է բանտում, իսկ այնուհետև Նյու Յորքի Գերագույն դատարանը համաձայնել է նրան ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց և տնային կալանքի տակ պահել: Մայիսի 19-ին Սթրոս Կանը հայտարարել է ԱՄՀ-ի տնօրեն հրահանգիչի պաշտոնից ազատվելու մասին։

Սթրոս Կանի դեմ գործը հուլիսի սկզբին փակման վտանգի տակ հայտնվեց, երբ դատախազությունը հայտարարեց, թե սպասուհին կեղծ ցուցմունքներ է տվել Ավելի վաղ դատախազությունը հայտարարել էր, որ սպասուհին կեղծ ցուցմունքներ է տվել երկրում ապաստան խնդրելիս, ստել է հարկային և սոցիալական մարմիններին, ինչպես նաև, հավանաբար ստել է մեծ ժյուրիի առջև երդման տակ տրվող ցուցմունքների ընթացքում։ Այնուամենայնիվ, սպասուհու փաստաբանները, ընդունելով, որ նա «անցյալում սխալներ է կատարել», շարունակում են պնդել, որ գոյություն ունեն Սթրոս Կանի մեղքի ապացույցներ, և նա իսկապես փորձել է բռնաբարել կնոջը։

«Կարծելով, որ նա այդ երկրի օրենքների նկատմամբ դիմադրողականություն ունի, մեղադրյալ Սթրոս Կանը դիտավորությամբ, դաժանաբար և վայրենաբար փորձել է տիրանալ օրիորդ Դիալոյին։ Այդ դատավարության ժամանակ նա նվաստացրել է Դիալոյին և «թալանել»՝ կնոջը զրկելով  պատվից»,- ասվում է աֆրիկյան Գվիանայից ԱՄՆ եկած հայցվորի փաստաբանների հայտարարությունում»։ Բրոնքսի՝ դատարան ներկայացված քաղաքացիական հայցի գումարը դեռ չի նշվել։ Սակայն փաստաբանները փաստաթղթերում նշում են, որ իրենց պաշտպանյալը
բարոյահոգեբանական մեծ վնաս է կրել բարձրաստիճան հաճախորդի գործողությունների հետևանքով։
Սթրոս Կանը հերքում է բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ ինտիմ հարաբերությունները երկկողմ համաձայանությամբ են եղել։ Հուլիսի սկզբին նմանատիպ մեղադրանքներով Սթրոս Կանի դեմ հայց է ներկայացրել ֆրանսիացի լրագրող և գրող Թրիստան Բանոնը։

Խոսքը Բանոնի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների մասին է, որոնք Սթրոս Կանն իբր կատարել է դեռևս 2002 թվականին։ Ավելի վաղ Բանոնը հայտարարել է, որ ԱՄՀ-ի նախկին նախագահի դեմ հայց չի ներկայացրի, քանի դեռ նրա դեմ դատավարություն է գնում ԱՄՆ-ում։

Սակայն, ինչպես հուլիսի 20-ին հայտնել է Figaro թերթը, այժմ Բանոնը պատրաստ է մեկնել ԱՄՆ և այնտեղ որպես վկա հանդես գալ ֆրանսիցաի քաղաքական գործչի դեմ ամերիկյան գործում։

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի դեմ քրեական գործով նախնական դատական լսումների նիստը տեղափոխվել է օգոստոսի մեկից 23-ը։ Մեղադրյալի փաստաբաններ Բենջամին Բրաֆմանի և Ուիլյան Թեյլորի խոսքերով, այդ հատաձգումը հնարավորություն կտա Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավոր Մայքլ Օբուսին ներկայացնել անհրաժեշտ բոլոր ապացույցներն իրենց պաշտպանյալից մեղադրանքները հանելու համար։ -0-