Իրանի զինվորականներն ուրանի հարստացմամբ զբաղվող գործարանի մոտակայքում ԿՀՎ-ի անօդաչու թռչող սարք են կործանել. ԶԼՄ

20.07.2011, 11:50
Իրանի զինվորականներն ուրանի հարստացմամբ զբաղվող գործարանի մոտակայքում ԿՀՎ-ի անօդաչու թռչող սարք են կործանել. ԶԼՄ
Իրանի զինվորականներն ուրանի հարստացմամբ զբաղվող գործարանի մոտակայքում ԿՀՎ-ի անօդաչու թռչող սարք են կործանել. ԶԼՄ

Իրանի իսլամական հեղափոխության պահպանության կորպուսի ուժերը (ԻՀՊԿ) ուրանի հարստացմամբ զբաղվող «Ֆորդու» գործարանի մոտակայքում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի անօդաչու թռչող սարք են (ԱՕԹՍ) կործանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Press TV իրանական հեռուստաալիքին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման մասին տեղեկատվությունը ստացվել է նախօրեին Javanoline.ir տեղեկատվական պորտալում, որը, հղում անելով Իրանի մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի կոմիտեի անդամ Ալի Աքասադեհ Դաֆսարին (Ali Aqazadeh Dafsari), գրել է այն մասին, որ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերը ԱՄՆ-ի ԱՕԹՍ են կործանել «Ֆորդու» միջուկային օբյեկտի մոտակայքում, որը գտնվում է Թեհրանից 100 կմ դեպի հարավ գտնվող Քում քաղաքից ոչ հեռու:

Դաֆսարիի խոսքերով՝ անօդաչու թռչող սարքը թռիչք էր իրականացնում միջուկային օբյեկտի շրջանում՝ գործարանի գտնվելու վայրը ճշտելու և հետախուզական այլ տեղեկատվություն հավաքելու նպատակով:

Սակայն տեղեկատվություն չի հաղորդվում այն մասին, թե երբ է վերացվել ԿՀՎ-ի անօդաչու սարքն ու իրանական հատուկ ծառայություններին, արդյոք, հաջողվե՞լ է գտնել դրա բեկորները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում համապատասխան իրավասու գերատեսչությունների համար:-0-