Ճապոնիայի արևելյան ափին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14.07.2011, 14:11
Ճապոնիայի արևելյան ափին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Երևանի ժամանակով 06:34-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հոնսյու կղզում գտնվող Սենդայ քաղաքից 77 կմ դեպի հյուսիս-արևելք և «Ֆուկուսիմա 1» ճապոնական վթարային ԱԷԿ-ից 140 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվում էր 73,3 կիլոմերտ խորության տակ:

Զոհերի, ավերածությունների և ցունամիի առաջացման վտանգի մասին չի տեղեկացվում:

Մարտին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 9,0 մագնիտուդով երկրաշարժ, որն ավելի քան 10 մետր բարձրության ցունամի է առաջացրել։ Աղետի հասցրած հարվաքի հետևանքով զոհ վել է ավելի քան 15 հազար մարդ։

«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում աղետի հետևանքով գրանցվել է վթարների շարք՝ սառեցման համակարգի խափանման պատճառով։ ԱԷԿ-ում արձանագրված արտակարգ պատահարների հետևանքով բացահայտվել է ռադիացիայի արտահոսք, ինչը ստիպել է իշխանություններին մարդկանց տարհանել ատոմակայանի շուրջ 20 կիլոմետրանոց գոտուց։ -0-