Շվարցնեգերը նկարահանվում է «Վերջին եզրագիծ» վեսթերնում. գործակալություն

12.07.2011, 14:57
Շվարցնեգերը նկարահանվում է «Վերջին եզրագիծ» վեսթերնում. գործակալություն

Հայտնի հոլիվուդյան դերասան և Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը ծրագրում է  սեպտեմբերին  սկսել «Վերջին Եզրագիծ» (Last Stand) ֆիլմի աշխատանքը, երեքշաբթի հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով  կինոարդյունաբերության աղբյուրին։

«Սա հինավուրց վեստերն է, որը հատուկ հորինվել է 63-ամյա կոտրված տղայի համար... Մեզ միշտ դրա համար կուլտային կերպար է անհրաժեշտ եղել»,-տեղեկացրել է աղբյուրը։

Կինոնախագծում Շվարցնեգերի մասնակցության մասին նաև հայտնում են Deadline Hollywood և Entertainment Weekly պարբերականները, նշում է «ՌԻԱ Նովոստին»։ Դերասանի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից, ինչպես նաև Lionsgate կինոստուդիան, որտեղ պետք է անցկացվեն նկարահանումները։

Վեսթերնը, որի ռեժիսորը կլինի կորեացի Ջի Վոն Կիմն է (Jee-woon Kim), էկրանին կհայտնվի 2012թ.-ին։ -0-