Պայթյուն է որոտացել Աֆղանստանի հարավում գտնվող ոստիկանության անվտանգության ուժերի շտաբի շենքում

09.07.2011, 14:17
Պայթյուն է որոտացել Աֆղանստանի հարավում գտնվող ոստիկանության անվտանգության ուժերի շտաբի շենքում

Շաբաթ օրն առավոտյան պայթյուն է որոտացել Աֆղանստանի Հելմենդ հարավային գավառում գտնվող ոստիկանության անվտանգության ուժերի հրամանատարության շենքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Տոլո» տեղական հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով, որն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն էր, կարող են սպանվածներ և վիրավորների լինել: Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այժմ Հելմենդի գավառապետի մամուլի քարտուղար Դաուդ Ահմադին գտնվում է գործուղման մեջ հարևան Քանդագար գավառում, այդ պատճառով չի կարող մեկնաբանել տեղի ունեցածը:-0-