420.75
4.19
394.07
+14
Եղանակը Երևանում
Հայ

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը հաղթել է ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյին

17:56
22 Հոկտեմբերի 2007

IBF վարկածով թեթևագույն քաշում բռնցքամարտի նախկին չեմպիոն Վիկ (Վախթանգ) Դարչինյանը 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 28-ամյա ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյին, հաղորդում է Allboxing.ru կայքը։

Մենամարտը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը՝ Սիդնեյ քաղաքում։

Մենամարտի հենց սկզբից Դարչինյանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը, բայց սկզբում նրա հզոր հարվածները հաճախ նպատակակետին չեն հասել։ 7-րդ և 11-րդ ռաունդներում Կատուբեյը նոկդաունի է ենթարկվել, իսկ 12-րդ ռաունդում, մենամարտի ավարտից մեկ րոպե առաջ, մրցավար Գերի Դինը վճռել է դադարեցնել մենամարտը։

«Դժվար մենամարտ էր։ Հակառակորդն ուժեղ էր, և դա լավ է, քանի որ հիմա ես կարողանում եմ սովորել իմ սխալների վրա»,-ասել է Դարչինյանը մենամարտից հետո։

«Ես ուրախ եմ իմ հաղթանակի համար և կցանկանայի վերադարձնել չեմպիոնի իմ տիտղոսը, բայց Դոների հետ ռևանշը դեռևս հեռու է իրական լինելուց։ Եվ այդ հարցը լուծելը իմ մենեջերի խնդիրն է»,-հայտարարել է բռնցքամարտիկը։

Իր հաջորդ մենամարտը Դարչինյանը կանցկացնի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում՝ բռնցքամարտի մեծ շոուի շրջանակներում, որտեղ մարտերից մեկի ժամանակ ռինգ է դուրս գալու նաև Դարչինյանին հաղթած ֆիլիպինցի Նոնիտո Դոները։ Նա IBF թեթևագույն քաշում իր տիտղոսը պաշտպանելու է պարտադիր հավակնորդ մեքսիկացի Լուիս Մալդոնադոյի հետ մենամարտում։

Այժմ Դարչինյանը հանդես է գալիս առաջին թեթևագույն քաշում, և ավստրալական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, ցանկանում է մենամարտել այդ քաշում IBF նորաթուխ չեմպիոն ռուս Դմիտրի Կիրիլովի հետ։

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնվել է Հայաստանում, 2001թ.-ից պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո։ Նա ծնվել է 1976թ.-ին Վանաձորում։ Արժանացել է «Կատաղի ցուլ» մականվանը։–0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
17 Ապրիլի 2024
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար (ՎԻԴԵՈ)
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար․ ՎԻԴԵՈ
11:25
16 Ապրիլի 2024
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը․ Fox26News
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը. այնտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի աճյունները
13:52
03 Ապրիլի 2024
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում
Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայը, ով զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը
13:44
03 Ապրիլի 2024
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել