Պետդեպը չի մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունը
20.10.2020,
09:28
Պետդեպը չի մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պետդեպարտամենտը չի մեկնաբանել երկուշաբթի ԶԼՄ-ներում հրապարակված նյութը հոկտեմմբերի 23-ին կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին հնարավոր հանդիպումները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման շուրջ:
Ամերիկյան արտաքին գործերի գերատեսչության մամուլ ծառայությունը չի պատասխանել ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ հաստատել և մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունները, որոնք ավելիվաղ հրապարակել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց տվյալներով, նախևառաջ պետքարտուղարը բանակցություններ կանցկացնիԱդրբեջանի ԱԳ նախարարի, իսկ հետո իր հայ գործընկերոջ հետ:-0-