420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հնդկաստանը կպահանջի Բրիտանիայից վերադարձնել «Կոհինոր» ադամանդը

20:40
11 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանի գործարար և դերասանական վերնախավը մտադիր է Մեծ Բրիտանիայից ետ ստանալ աշխարհի ամենահայտնի ադամանդներից մեկը` «Կոհինորը»։ Ինչպես հայտնում է Times of India թերթը, նախաձեռնողական խումբը հայց է պատրաստում բրիտանացի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դեմ Լոնդոնի վարչապետի` նոյեմբերի 12-15–ը Հնդկաստան այցի նախօրեին։

«Հնդկական բիզնեսի և լայն հասարակայնության ներկայացուցիչները մտադիր են վերադարձնել ազգային սեփականությունը` աշխարհահռչակ «Կոհինոր» ադամանդը»,– լրագրողներին ասել է նախաձեռնողական խմբի ներկայացուցիչ, ձեռնարկատեր Դավիդ դը Սոուզան, ով գլխավորում է Հնդկաստանի հարավային Գոա նահանգում գտնվող «Տիտոս» զբոսաշրջային ընկերությունը։ Ըստ նրա, դա Հնդկաստանից «կասկածելի հանգամանքներում» բրիտանացիների դուրս բերած բազմաթիվ առարկաներից միայն մեկն է։ «Գաղութարարները ոչ միայն թալանել են մեր ժողովրդին, այլ նաև ոչնչացրել են բարոյապես` դաժան հասարակություն ստեղծելով։ Հետևանքները դուք կարող եք տեսնել մեր երկրում մինչ օրս` դա և զանգվածային աղքատությունն է, և կրթության բացակայությունը, և նախկինում տեղ գտած հասարակական խտրականության այլ բազմաթիվ վկայություններ»,– ասել է գործարարը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Դավիդ դը Սոուզան ասել է, որ մասնակցում է «առաջիկա դատավարության ֆինանսավորմանը» և արդեն «բրիտանացի իրավաբանների է ներգրավել այդ գործում», որը, ինչպես ակնկալվում է, առաջիկայում կհայտնվի բարձրագույն դատական ատյաններում։


«Լույսի լեռ»

«Կոհինորը» համարվում է աշխարհի ամենահայտնի և առավել հնագույն ալմաստներից է։ Ըստ լեգենդի, այն գտնվել է հինգ հազար տարի առաջ Հարավային Հնդկաստանի Հոլկոնդայի լեգենդար հանքերում։ Քարի առաջին տերն Արևի աստծո որդի, առասպելական դյուցազն Կարնան էր հնդկական «Մահաբհարատա» էպոսից։ Հավաստի տեղեկություններով, մինչև 1304 թվականն ալմաստը պատկանել է Մալվա հնդիկ ռաջաների դինաստիային։ Այն հայտնվել է Դելիի գանձարանում Ալաադ Դին Հիլջիի զավթողական պատերազմների հետևանքով։

1848 թվականին հնդիկների նկատմամբ բրիտանական բանակի հաղթանակից հետո «Կոհինորը» կամ «Լույսի լեռը» և այլ զարդեր անցել են Օսթ–Հնդկական ընկերությանը, որն այն նվիրաբերել է Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհուն 1850 թվականի հուլիսի 3–ին։

Այդ ժամանակից Մեծ Բրիտանիան իրեն համարում է հնդկական հողի գանձի լիիրավ տեր, ինչի հետ այսքան տարիներ չեն կարողանում հաշտվել իրենք` հնդիկները։ «Կոհինորը» վերադարձնելու պահանջները նախկինում էլ են հնչել, սակայն առաջին անգամ դրանք կներկայացվեն որպես դատական հայց, որը հատուկ նախապատրաստվում է նոյեմբերի կեսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական այցին ընդառաջ։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:52
03 Ապրիլի 2024
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում
Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայը, ով զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը
13:44
03 Ապրիլի 2024
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից