439.88
4.45
403.71
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

14:49
02 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է հրաժարականի մասին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ինձ համար մեծ պատիվ և միաժամանակ մեծ պատասխանատվություն էր ծառայել մեր երկրի շահերի պաշտպանությանը Վրաստանի վարչապետի պաշտոնում։ Ես եղել և շարունակելու եմ լինել «Վրացական երազանք» կուսակցության անդամ և մեր երկրի հավատարիմ զինվորը», – գրել է Բախտաձեն Facebook–յան  իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել իր նախորդին` Գեորգի Կվիրիկաշվիլուն վարչապետի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հաջողություն է մաղթել կառավարության ապագա ղեկավարին։ Բախտաձեն խոստացել է, որ ժամը 15։00–ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախատեսված իր զրույցում ավելի մանրամասն կխոսի հրաժարականի պատճառների և վարչապետի պաշտոնում կատարած աշխատանքի մասին։

Բախտաձեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը 2018թ.–ի հունիսին։ Մինչ այդ նա զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։

Վրաստանի Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից հետո կառավարության ողջ կազմն ավտոմատ կերպով հրաժարական է տալիս, և նախարարները կատարում են իրենց պարտավորությունները մինչև ԱԺ–ի կողմից նոր վարչապետի ու կառավարության կազմի հաստատումը։ Դրա համար օրենսդիր մարմինն ունի երկու շաբաթ։ Բախտաձեի իրավահաջորդը դեռ հայտնի չէ, սակայն վրացական ԶԼՄ–ները նշում են, որ Վրաստանի նոր վարչապետը կդառնա փոխվարչապետ, ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում