ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 202 նոր դեպք, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 40 օրվա ընթացքում։ Այդ մասին վկայում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հրապարակած վիճակագրությունը, հաղորդում է
life.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Ըստ փաստաթղթի, Հուբեյ գավառում գրանցվել է 193 նոր վարակակիր։ Միաժամանակ Չինաստանի 25 մարզում մարտի 1–ի դրությամբ չի գրանցվել վարակի ոչ մի նոր դեպք։
Մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել 2837 մարդ։–0–