ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի ամենահայտնի դերասաններից մեկը` Ալան Ռիքմանը, մահացել է Լոնդոնում կյանքի 69–րդ տարում, հաղորդում է The Guardian–ը։
Պարբերականի համաձայն, դերասանի մահը հինգշաբթի հաստատել են նրա հարազատները։
Հայտնի է, որ Ռիքմանը տառապել է քաղցկեղից։
Հարրի Փոթեր հրաշագործ տղայի մասին լեգենդար կինոէպոպեայում պրոֆեսոր Սնեյփի դերակատար Ալան Ռիքմանը նաև «Ոսկե գլոբուս»–ի մրցանակակիր է, որին արժանացել է 1997 թվականին «Ռասպուտին» հեռուստաֆիլմի համար։ 2011 թվականին նա նաև MTV գավաթ է ստացել Փոթերիանայում խաղացած դերի համար։ -0-