Վրաստանի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
23.12.2015,
20:29
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին նա հայտարարել է երկրի բնակչությանն ուղղված հատուկ հեռուստատեսային ուղերձի ժամանակ։
Ղարիբաշվիլին զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը 2013 թ.–ի նոյեմբերի 20–ից։–0–

