420.75
4.19
394.07
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ուկրաինայում կարմրուկի բռնկում է

16:53
16 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։

Համաձայն promedmail.org կայքի` 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

2017 թվականի 11 ամսվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է հիվանդության 3382 դեպք, որը 43 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հատկապես անբարենպաստ է իրավիճակը Իվանովո-Ֆրանկովսկում (1049 դեպք), Օդեսայում (931 դեպք) և Զակարպատիեի շրջանում։ Օդեսայում գրանցվել է կարմրուկի մահվան 5 դեպք, որից 3-ը՝ երեխա։ Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ բռնկման պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։ 2016 թվականի տվյալներով՝ կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 50 տոկոսից ցածր է։

Դեռևս 2015 թվականի արդյունքներով` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ուկրաինան ներառել է աշխարհի այն 10 երկրների ցանկում, որտեղ մանկական վարակների՝ կարմրուկի, դիֆթերիայի, կապույտ հազի պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է։ Կոլեկտիվ իմունիտետի ապահովման համար անհրաժեշտ է առնվազն 90 տոկոս պատվաստված բնակչություն, սակայն Ուկրաինայում կարմրուկի դեմ 1 դեղաչափ ստացել է բնակչության 45, երկու դեղաչափ՝ ընդամենը 30 տոկոսը։

2017 թվականի դեկտեմբերից 2018 թվականի հունվար ժամանակահատվածում գրանցվել է կարմրուկի 16 դեպք Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետությունում։ Գրանցված առաջին դեպքերը համաճարակաբանորեն կապված են Կրասնոդարի երկրամասի հետ։ Հիվանդներից 3-ը չպատվաստված երեխաներ են։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ կարմրուկի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի առկայության պարագայում կարմրուկն ամբողջ աշխարհում վաղ հասակի երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկն է։

ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կարմրուկով հիվանդանում է 24-ից 30 միլիոն մարդ, որոնցից 800000-ը մահանում են հիվանդության բարդություններից։ Դա նշանակում է՝ կարմրուկից ամեն օր մահանում է 314, ամեն ժամ՝ 13 մարդ։

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և նրա հետևանքով առաջացած բարդությունները:

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված կնոջ մոտ:

ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
17 Ապրիլի 2024
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար (ՎԻԴԵՈ)
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար․ ՎԻԴԵՈ
11:25
16 Ապրիլի 2024
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը․ Fox26News
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը. այնտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի աճյունները
13:52
03 Ապրիլի 2024
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում
Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայը, ով զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը
13:44
03 Ապրիլի 2024
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել