ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
Ինչպես հաղորդում է mlyon.frպորտալը, երկուշաբթի երեկոյան Լիոնի քաղաքային խորհուրդը կընտրի նոր քաղաքապետ։ Իսկ Լիոնի ներկա քաղաքապետ Ժեռար Կոլոմբը հրաժարական կտա։
Կոլոմբը որպես Լիոնի հաջորդ քաղաքապետ ընտրել է 67–ամյա ուրոլոգ–վիրաբույժ Քեփենեքյանին։
Ժորժ Քեփենեքյանը 2008 թ.–ից քաղաքապետի օգնականն է մշակույթի, հիմնական իրադարձությունների և քաղաքացիների իրավունքների հարցերով, իսկ 2014 թ.–ից զբաղեցնում է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։–0–