Էրդողանն ապտակ ստացավ Բունդեսթագից` Հայոց ցեղասպանության ճանաչման տեսքով. Սատանովսկի
03.06.2016,
20:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապտակ ստացավ Բունդեսթագից` Հայոց ցեղասպանության ճանաչման տեսքով, կարծում է ռուս արևելագետ, տնտեսագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» անկախ գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապտակ ստացավ Բունդեսթագից` Հայոց ցեղասպանության ճանաչման տեսքով, կարծում է ռուս արևելագետ, տնտեսագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» անկախ գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են բանաձև, որը 1915 թ.-ին հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում: Բանաձևը ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից, «դեմ» քվեարկել է մեկ խորհրդարանական, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Քվեարկությունները նախաձեռնվել են իշխող խորհրդարանականների մեծամասնության և «Կանաչների» դիմումի հիման վրա: Բանաձևը կոչվում է «1915 և 1916 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զոհերի հիշատակին»:
«Փաստորեն, արդարությունը Հայոց ցեղասպանության հարցում հաղթանակեց, թող առանձին վերցված պետությունում, սակայն սա, ամեն դեպքում, Արևմտյան Եվրոպայի առաջատա երկիրն է և աշխարհի առաջատար տնտեսական գերտերություններից մեկը», – ասել է Սատանովսկին «Վեստի FM» ռադիոկայանի եթերում։
Գերմանիա–Թուրքիա հարաբերությունները խաթարվել են Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով. Daily Express>>
Արևելագետի խոսքով` ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը սկզբում ասաց, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունումը կվնասի երկկողմ հարաբերություններին։
Նրա խոսքով` թուրքերը չափազանց շատ են մտահոգվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ այն խոչընդոտում է Եվրոպա, Եվրամիություն Թուրքիայի մուտքի հեռանկարներին։
Փորձագետի խոսքով` սա հանճարեղ քայլ էր Բունդեսթագի կողմից, որը գտավ մեխանիզմ «դեպի Եվրոպա Էրդողանի տարածումը դադարեցնելու համար, և դա նրանք արեցին շատ նրբանկատ»։
Սատանովսկին հիշեցրել է, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանության հարցի առաջխաղացման և ԵՄ–ում Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու գործում գլխավոր դերակատարը Ֆրանսիան էր, իսկ հիմա` Գերմանիան, որը ստացավ փախստականների իր մասնաբաժինը։
Գերմանացի պատգամավորը բացատրել է, թե ինչու չի սատարել Հայոց ցեղասպանության բանաձևին>>
«Դա հանգեցրեց նրան, որ 630 պատգամավորներից ձեռնպահ մնաց միայն մեկը և «դեմ» քվեարկեց միայն մեկը, դա, իսկապես, Էրդողանի կշիռն է Գերմանիայում։ Գերմանացիները թքած ունեն Թուրքիայի վրա, նրանք չեն սիրում, երբ իրենց շանտաժի են ենթարկում։ Արդյունքում, Էրդողանը ստացավ ապտակ», – ասել է Սատանովսկին։
Նրա խոսքով` Էրդողանը շատ էր սխալվում` փորձելով ճնշում գործադրել Գերմանիայի վրա 3,5 մլն թուրքական համայնքի միջոցով, որը, Թուրքիայի նախագահի կարծիքով, պարտավոր է ճնշել Գերմանիայի իշխանություններին` հանուն թուրքական շահերի։
Նա նշել է, որ Էրդողանը սերտորեն շփվում էր նաև Մերկելի հետ` ներկայացնելով շատ խիստ պայմաններ։ Սատանովսկին տարօրինակ է համարել, որ Գերմանիան նման քայլի դիմեց միայն հիմա։
«Թուրքիան ստացավ Բունդեսթագի անխոս բանաձևը, որին կհետևի համաեվրոպական ալիքը։ Եվրոպական ոչ բոլոր երկրներն են ընդունել Հայոց ցեղասպանության բանաձև, իսկ հիմա արդեն կդիմեն նման քայլի։ Իսկ դա նշանակում է, որ Բրյուսելը միջնաժամկետ հեռանկարում արդեն Էրդողանին չի ընկալում որպես ուժեղ գործընկեր», – նշել է Սատանովսկին։ –0–