Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից

27.04.2017, 19:38
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։

Razm.info–ի հաղորդմամբ, փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են:

Աղբյուրի հաղորդմամբ, զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:–0–