Նախորդ տարին նշանավորվեց հայ-ռուսական համագործակցության ամրապնդմամբ

16.01.2012, 17:58
Նախորդ տարին նշանավորվեց հայ-ռուսական համագործակցության ամրապնդմամբ

2011 թվականը նշանավորվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությամբ և դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Դա ամրապնդվեց երկկողմ հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պետական այցով Ռուսաստանի Դաշնություն, որն ինչպես իր մակարդակով, այնպես էլ բովանդակությամբ հաստատեց դաշնակցային հարաբերությունների ամրությունն ու խորությունը»,- նշեց ԱԳՆ ղեկավարը:

Հայկական պետության ղեկավարը պետական այցով գտնվել է Ռուսաստանում 2011 թվականի հոկտեմբերի 23-25-ը: -0-