ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության 2012-2013 թվականների ծրագիրը ստորագրվել է Մոսկվայում

17.11.2011, 12:03
ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության 2012-2013 թվականների ծրագիրը ստորագրվել է Մոսկվայում
ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության 2012-2013 թվականների ծրագիրը ստորագրվել է Մոսկվայում

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհուրդների միջև 2012-2013 թվականների համագործակցության ծրագիր են ստորագրել նախօրեին Մոսկվայում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և նրա ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևը, հայտնում է Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Բաղդասարյանը և Պատրուշևը առանձնազրույց են ունեցել, որից հետո կայացել է երկու երկրների Անվտանգության խորհուրդների ընդլայնված նիստը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև  սահմանային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող խնդիրներ, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում 2012թ. նախատեսված անվտանգության հարցերով միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրևի հետ: -0