Հայաստանի երկաթուղում տարվա ընթացքում վթարներ չեն եղել. ՀԿԵ գլխավոր տնօրեն

28.12.2011, 16:01
Հայաստանի երկաթուղում տարվա ընթացքում վթարներ չեն եղել. ՀԿԵ գլխավոր տնօրեն
Հայաստանի երկաթուղում տարվա ընթացքում վթարներ չեն եղել. ՀԿԵ գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անցնող տարում հայկական երկաթուղում վթարներ չեն գրանցվել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը:

«Մեզ հաջողվեց 2011 թվականին աշխատել առանց վթարների, ինչը խոսում է այն մասին, որ մենք այդքան էլ վատ արդյունքների չենք հասել անվտանգության ապահովման բնագավառում»,- չորեքշաբթի հրավիրված տարեկան ժողովի ընթացքում ասաց նա:

Անվտանգության ուժեղացման միջոցառումների թվում նա նշեց 2010 թվականի համեմատ խոտանի կրճատումը 270 դեպքից մինչև 169, այսինքն՝ 22 տոկոսով:

«Տեխնիկական միջոցների անսարքություններն ու խափանումներն նվազել են 20 տոկոսով, դրանց բացարձակ թիվը կազմում է 399»,- հավելեց Շայդուլլինը:

ՀԿԵ գլխավոր տնօրենը հայտնեց նաև, որ հրահանգ է ստորագրել մոտ 200 մարդու աշխատավարձի չափով դրամական պարգևատրման մասին՝ երաշխավորված անվտանգության և պաշտոնեական պարտավորությունների բարեխիղճ կատարման համար:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—