Վարչապետը շնորհավորել է հայ էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ

22.12.2011, 14:48
Վարչապետը շնորհավորել է հայ էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ
Վարչապետը շնորհավորել է հայ էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է երկրի էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և ջերմություն ձեր ընտանիքներում, որը դուք ապահովում եք ողջ երկրում»,- հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է նա:
Ըստ կառավարության ղեկավարի, հայ էներգետիկները կարող են հպարտանալ անցնող տարվա իրենց աշխատանքի արդյունքներով:

«Այս տարվա էներգետիկայի ոլորտի ցուցանիշները բավական տպավորիչ են, մենք մի կողմից աճ են գրանցել, մյուս կողմից՝ արդյունավետության էական բարձրացում, որի արդյունքում հաջողվել է նախկին մակարդակում պահպանել էլեկտրաէներգիայի գները»,- նշել է Սարգսյանը:

Հայաստանում Էներգետիկի օրը տոնում են դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսավոր օրը: -0-