Հայաստանում նոյեմբերին 7,3 տոկոսով նվազել է տնտեսական ակտիվությունը. վիճակագրություն

20.12.2011, 12:56
Հայաստանում նոյեմբերին 7,3 տոկոսով նվազել է տնտեսական ակտիվությունը. վիճակագրություն
Հայաստանում նոյեմբերին 7,3 տոկոսով նվազել է տնտեսական ակտիվությունը. վիճակագրություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 7,3 տոկոսով նվազել է:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ աճը, օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա նոյեմբերին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2,4 տոկոս է կազմել:

Վիճակագրական տվյալների համաձայն, սպառողական գների աճը նոյեմբերին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,8 տոկոս, իսկ արդյունաբերական ապրանք արտադրողների գները հաշվետու ժամանակահատվածում, 2010 թ.-ի նոյեմբերի համեմատ, աճել են 8,1 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է շուրջ 93,9 մլրդ դրամի (ավելի քան 246 մլն դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 2010 թ.-ի նույն ցուցանիշից շատ է 18,8 տոկոսով:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա նոյեմբերին կազմել է 504,5 մլն դոլար (149,9  մլրդ դրամ)՝ 2010 թ.-ի նոյեմբերի համեմատ ավելանալով 10,2 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2011թ.-ին նախատեսված է 4,6 տոկոսի չափով:-0-