«ՀԿԵ» ՓԲԸ-ի միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2011թ.-ի հունվար-նոյեմբերին աճել է 5,4%-ով

19.12.2011, 19:02
«ՀԿԵ» ՓԲԸ-ի միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2011թ.-ի հունվար-նոյեմբերին աճել է 5,4%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով աճել է 5,4%-ով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, 11 ամսում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 54,5 հազ. ուղևոր՝ 2010 թվականի հունվար-նոյեմբերին տեղափոխված 51,7 հազ. ուղևորի դիմաց:

Միայն 2011 թվականի նոյեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալներն աճել են 83,3%-ով: Նշված ժամանակահատվածում գործող Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղևորների թիվը 2,2 հազար է՝ 2010 թվականի հոկտեմբերին տեղափոխված 1,2 հազ. ուղևորի դիմաց:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀԿԵ ՓԲԸ-ի ծառայություններից օգտվել է 539,1 հազ. ուղևոր:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—