ԱԷԿ-ի ղեկավարությունն աշխատանքից չի հեռացրել դժգոհ աշխատակիցներին, սակայն նրանց աշխատավարձերը չի բարձրացրել

21.10.2011, 18:44
ԱԷԿ-ի ղեկավարությունն աշխատանքից չի հեռացրել դժգոհ աշխատակիցներին, սակայն նրանց աշխատավարձերը չի բարձրացրել

Հայկական ԱԷԿ-ում շարունակվում են տնօրինության և ինժեներատեխնիկական կազմի աշխատակիցների  խորհրդակցությունները, ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել տնօրինությանը` պահանջելով բարձրացնել աշխատավարձը: Աշխատակիցների զանգվածային ազատումը սպառնալիքի տակ է դնում ատոմակայանի վերագործարկումը, որը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին և, ըստ ժամանակացույցի, պետք է ավարտվի հոկտեմբերի 27-ին:

Հարությունյանը նշել է, որ արդեն որոշում է կայացվել աշխատավարձը չբարձրացնելու վերաբերյալ, և աշխատանքից ազատվելու մասին դիմում ներկայացրած աշխատակիցները տնօրինության հետ քննարկում են հետագա քայլերը: 

«Տնօրենի հետ քննարկումները շարունակվում են, և երբ որոշում կայացվի, մենք կտեղեկացնենք այդ մասին»,- ասաց մամուլի քարտուղարը:
Հայաստանում գործող տարածաշրջանի միակ ատոմակայանը գտնվում է Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով:
Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին:

Ներկայում գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։--0—