Գեյթսը գլխավորել է Ֆորմբսի վարկանիշում ընդգրկված 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

22.09.2011, 10:47
Գեյթսը գլխավորել է Ֆորմբսի վարկանիշում ընդգրկված 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
Գեյթսը գլխավորել է Ֆորմբսի վարկանիշում ընդգրկված 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆորբս ամսագրի վարկածով՝ Բիլ Գեյթսը համարվում է ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչը, ասվում է ամսագրի կայքում հրապարակված տեղեկության մեջ:

Microsoft ընկերության հիմնադիրներից մեկի՝ Գեյթսի կարողությունը կազմել է 29 միլիարդ դոլար, ինչը 20 միլ;իոնով շատ է նախորդ» առաջնության դափնեկրի»՝ 81-ամյա ներդրող Ուորեն Բաֆետի կարողությունից, որը 39 միլիարդ դոլար է գնահատվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ամսագրի տվյալներով՝ Գեյթսի բարեկեցությունը մեկ տարում բարելավվել է 5 միլիարդ դոլարով: Իսկ ահա Բաֆետը մեկ տարում 6 միլիարդ է կորցրել:

Առաջնորդների եռյակը եզրափակում է Oracle կորպորացիայի ղեկավար Լարի Էլիսոնը: Ամսագիրը նրա կարողությունը 33 միլիարդ է գնահատել:-0-