ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը

16.08.2011, 16:41
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող Հայ ոսկերիչների ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը, երեքշաբթի Ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանի ղեկավարած պատվիրակության հետ պետության ղեկավարի հանդիպման մանրամասներն է ներկայացնում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գագիկ Գևորգյանին՝ ՀՈԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գագիկ Գևորգյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ասոցիացիայի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները: Հատկապես կարևորվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների ասոցիացիայի առաջին ցուցահանդեսը, որին կմասնակցեն բազմաթիվ հայտնի ընկերություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհի հայ ոսկերիչների միջև կապերի ընդլայնման, ինչպես նաև Հայաստանում ոսկերչության զարգացման հեռանկարներին:
Հայ Ոսկերիչների Համաշխարհային Միության (AJA) առաջին համաշխարհային  Yerevan Show ցուցահանդեսը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 22-ից -24-ը ՀՀ Սփյուռքի նախարարության  աջակցությամբ։

Ցուցահանդեսին կմասնակցեն հայազգի ոսկերիչներ  աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թաիլանդից, Լիբանանից
Կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ, որոնք միևնույն ժամանակ արվեստի բարձրարժեք նմուշներ են: Հաղորդագրության համաձայն, «Yerevan Show»-ին  մասնակցելու պատրաստակամություն են  հայտնել այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Էստետը, Haytayan,  Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery  և մի շարք այլ հայտնի ընկերություններ:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «AJA-ի  դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը   միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև  բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի  հետ համատեղ: -0-