Հայաստանը համագործակցություն կհաստատի արտասահմանյան տուրգործակալությունների հետ՝ զբոսաշրջությունը գովազդելու համար

04.08.2011, 17:06

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է համագործակցություն հաստատել մի քանի արտասահմանյան տուրիստական գործակալությունների հետ, որոնք իրենց երկրներում կգովազդեն զբոսաշրջությունը, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք մեր սահմանափակ պաշարներն ուղղել ենք այն բանին, որ մի քանի կենտրոններին հայկական զբոսաշրջությունը քարոզելու նախագծեր պատվիրենք»,- հինգշաբթի «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

Այդ կապակցությամբ Սարգսյանը պարզաբանել է, որ կենտրոններից մեկը Լոնդոնի տուրիստական գործակալությունն է, մյուսն աշխատելու է եվրոպական երկրներից մեկում, իսկ երրորդը՝ Մոսկվայում, որտեղ ծրագրվում է օպերատոր գտնել, որը կկարողանա ծածկել Ռուսաստանի ողջ տարածքը և Հայաստանի անունից ներկայացնի երկրի տուրիստական հնարավորությունները: -0-