Armenia ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի 17 ուղղություններով

18.03.2016, 21:03
Armenia ավիաընկերությունն օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր է ստացել։
Armenia ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի 17 ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Armenia ավիաընկերությունն օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր է ստացել։ Համապատասխան որոշումն ընդունվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստի ժամանակ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Armenia ավիաընկերությունը փետրվարի 22–ին ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ըստ ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով:

Հայտնի է «Armenia» ավիաընկերության առաջին չվերթի ամսաթիվը>>

Էկոնոմիկայի նախարարությունն ընթացիկ մոնիթորինգ է իրականացնելու ընկերության ստանձնած պարտավորությունների իրականացման նկատմամբ:

«Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է գյումրեցի ատամնաբույժի>>

Armenia ավիաընկերությունը նոր է դուրս գալիս հայկական շուկա։ Armenia ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է։ 

Նախատեսվում է, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթերի իրականացումը ապրիլի 21–ից դեպի Իսրայել և Մոսկվա։ Այնուհետև ընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա։ –0–