421.76
4.23
395.76
+15
Եղանակը Երևանում
Հայ

Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար նվազել է

19:25
24 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ուրբաթ նիստի ժամանակ հաստատել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը սպառողների համար։

«ԱՌԿԱ» գործակալության հաղորդմամբ` ՀԾԿՀ–ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթացը` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի արտադրության, արտահանման և ներկրման, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի կողմից ջերմակայաններին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության միջև սպասվող հավասարակշռությունը։
Ինչպես, հարցը ներկայացնելիս, նշեց ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, հայ սպառողների բոլոր կատեգորիաների համար էլեկտրաէներգիայի ցերեկային և գիշերային սակագինը կնվազի 2,58 դրամով։
Հանձնաժողովի ներկայացրած հաշվարկների համաձայն` բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7.00–ից մինչև 23.00–ն) նվազում է` 48,78 դրամից դառնալով 46,2 դրամ (5,3 տոկոսով), գիշերային սակագինը` 38,78 դրամից դառնալով 36,2 դրամ (6,7 տոկոսով) մեկ կՎտ/ժ–ի դիմաց։

«Հաշվի առնելով ՀԵՑ–ի իրականացված ներդրումները, ինչպես նաև նախորդ տարի բարձրացված սակագնի կիրառումը` ստացված շահույթի հաշվին ընկերությունը կարող էր սակագինը նվազեցնել 5,3 դրամով։ Սակայն, հաշվի առնելով այլ գործոնները, որոնք ազդում են վերջնական սակագնի վրա, այդ թվում` արտադրված էլեկտրաէներգիայի արժեքի 2,74 դրամով ավելացումը, սպառողների համար վերջնական սակագինը հաջողվել է նվազեցնել միայն 2,58 դրամով», – ասաց Բաղրամյանը։

Նա նաև նշեց, որ սակագինը հաշվարկելիս հաշվի են առնվել էլեկտրաէներգիայի արտադրության սպասվող ծավալները, վերանորոգման և վերալիցքավորման նպատակով հայկական ԱԷԿ–ի աշխատանքի սպասվող դադարեցումը (120 օրով` սովորական 45 օրվա փոխարեն), ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության կողմից իրականացվող վարկային ծրագրերը, որոնք ուղղված են Իրան և Վրաստան տանող բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի շինարարությանը։

Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1–ից։
  
Ինչ վերաբերում է բնակչությանը մեկ տարի առաջ բարձրացված սակագնի փոխհատուցումների վճարման հարցին, ինչպես նշեց Բաղրամյանը, համապատասխան որոշումն ընդունում է կառավարությունը։

ՀՀ կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2015 թ.–ի օգոստոսի 1–ից մինչև 2016 հուլիսի 31–ը հավասար սկզբունքներով բնակչությանն ու ՓՄՁ–ներին փոխհատուցում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Սակագնի բարձրացման որոշումն ընդունվել է ՀԾԿՀ–ի կողմից նախորդ տարվա հունիսի 17–ին, ինչը հանգեցրեց բողոքի մեծ ալիքի Երևանում և երկրի մի շարք քաղաքներում։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:47
15 Ապրիլի 2024
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա
10:00
12 Ապրիլի 2024
Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին
15:47
11 Ապրիլի 2024
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ USAID–ի ղեկավար
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ
21:15
09 Ապրիլի 2024
Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորի խոսքով, Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ