422.01
4.22
388.59
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը վճռական է տրամադրված «ստվերային» տնտեսության դեմ պայքարի հարցում

20:20
14 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական տնտեսությունը վերարտադրվելու հնարավորություն չունի` առանց ստվերային սեկտորի կրճատման, չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, փոփոխությունները հարկային օրենսդրության կամ այլ ոլորտներում չեն կարող օգնել տնտեսության լիարժեք վերականգնմանը և ապահովել դրա զարգացումը:

«Ես պատրաստ եմ մինչև վերջ լինել բաց, ազնիվ և անկեղծ և կարող եմ ասել, որ հայկական էկոնոմիկան հնարավորություն չունի վերարտադրվել` առանց ստվերային սեկտորի կրճատման, և մենք վճռական ենք տրամադրված դրա դեմ պայքարի հարցում, քանի որ այլ տարբերակներ չունենք», - ասել է Կարապետյանը:

Ընդ որում, կառավարության ղեկավարը նշել է, որ ծանոթացել է Հարկային օրենսգրքի նոր նախագծի առաջարկին և կարծում է, որ հարկային բարեփոխումները շատ բարդ հարց է, որը ավելի մանրակրկիտ դիտարկման կարիք ունի:

Միաժամանակ վարչապետը չի համաձայնել այն մտքի հետ, որ մենաշնորհը շուկայում միշտ չէ, որ վատ է` ընդգծելով, որ ամեն ինչ կախված է մենաշնորհի բնույթից:

Կարապետյանը ընդունելի է համարել բնական մենաշնորհների առաջացումը` փոքր շուկայի և դերակատարներից մեկի ակտիվ աշխատանքի պարագայում` ի տարբերություն վարչական ռեսուրսների հաշվին մենաշնորհի ձևավորման պրակտիկային:

Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստարոգրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում