416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ

12:28
22 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հանրապետության վերամշակող ձեռնարկություններում առկա է բավականին ժանգոտած կառավարման համակարգ։

Նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին կազմակերպել խաղողի մթերման գործընթացը։

«Մենք ամեն տարի այս խնդրի առաջ կանգնում ենք և ամեն տարի այս խնդիրն ակտուալ է: Հարկավոր է մշակել երկարաժամկետ հայեցակարգ», – ասաց Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր սա ակտուալ խնդիր է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկոն» ունի պարտավորություններ, որը չի կատարել:

ՀՀ վարչապետն իրական և համարձակ քայլեր է ակնկալում նոր նախարարներից>>

Վարչապետը նաև նշեց, որ քննարկվում են տարբեր տարբերակներ այդ խնդիրը լուծելու համար։

«Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթով պետք է ներկայանանք», – ասաց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ իր խորհրդական Հայկ Դավթյանը ներկայացրել է նոր մոտեցումներ` ամենօրյա վերահսկողության իրականացում։

«Մենք մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք, ինձ թվում է, բավականին ժանգոտած կառավարման համակարգ: Մանրամասն դրա մասին կխոսենք», – ասաց Կարապետյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
23 Ապրիլի 2024
Ի՞նչ է ռիսկի պրոֆիլը, և ինչպե՞ս է այն կապված ներդրումային ռազմավարության հետ
Նախքան ֆինանսական շուկայում գործարքներ սկսելը, ներդրողը պետք է մշակի գործողությունների պլան: Այս փուլում կարևոր է ոչ միայն հաշվարկների ճշգրտությունը, այլև մոդելավորումը։ Այլ կերպ ասած, պետք է գործի դնել երևակայությունը
10:47
15 Ապրիլի 2024
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա
10:00
12 Ապրիլի 2024
Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին
15:47
11 Ապրիլի 2024
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ USAID–ի ղեկավար
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ
21:15
09 Ապրիլի 2024
Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորի խոսքով, Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը