ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի կենսագրությունը

20.09.2016, 17:38
Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նոր նախարար է նշանակել Իգնատի Առաքելյանին:
ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նոր նախարար է նշանակել Իգնատի Առաքելյանին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նոր նախարարի կենսագրությունը:

Իգնատի Առաքելյանը ծնվել է 1972 թ.-ի մարտի 31-ին:1993թթ.-ին ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը:

1998-2016թթ.-ին զբաղեցրել է Երևանի կոնյակի գործարանի («Պեռնո Ռիկար» խումբ) փորձագետ հաշվապահի, գլխավոր հաշվապահի, ֆինանսավարչական տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, գործադիր տնօրենի պաշտոնները:

Զինապարտ է: Տնտեսական գիտությունների թեկնածու է: -0-