438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ անել, եթե վարկի մարման հետ դժվարություններ են ծագել

14:06
10 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նույնիսկ բարենպաստ ժամանակներում ոչ ոք ապահովագրված չէ ֆինանսական դժվարություններից: Իսկ ճգնաժամային շրջանում եկամուտը կրճատվում է գրեթե բոլորի մոտ: Եվ վարկի ամսական վճարները ծանր բեռ են դառնում ընտանեկան բյուջեի համար, իսկ երբեմն կարողություններից բոլորովին վեր են դառնում:

Ի՞նչ անել

Առաջին հերթին հարկավոր է հասկանալ, որ բանկը բարեգործական կազմակերպություն չէ, և վարկը դուք ստիպված կլինեք մարել` անկախ այն իրավիճակից, որում հայտնվել եք։ Այդ պատճառով եթե անգամ դուք վարկի մարման հետ կապված խնդիրներ ունեք, ապա շատ կարևոր է լավ հարաբերություններ պահպանել բանկի հետ։ Պետք չէ «անհետանալ», անջատել հեռախոսը կամ կոնֆլիկտի մեջ մտնել բանկի հետ։ Նման պահվածքը միայն կվատացնի իրավիճակը։ Ձեզ կվերաբերվեն ինչպես մի խաբեբայի, ով ուզում է խաբել բանկին։

Այդ պատճառով հենց դուք հասկանում եք, որ վարկի մարման հետ կապված կարող են խնդիրներ ծագել, դրանք նախօրոք քննարկեք բանկի հետ։ Հենց նախօրոք, այլ ոչ թե հերթական վճարումը բաց թողնելուց հետո։ Հավատացեք, բանկերը գնահատում են բարեխիղճ և կարգապահ փոխառուների և պատրաստ են ընդառաջել հաճախորդին և քննարկել բարդ իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակները։

Ընդմիջում ենք վերցնում

Եթե խոսքը կարճաժամկետ ֆինանսական դժվարությունների մասին է, ապա բանկը կարող է վճարումների տարկետում տալ: Տարկետումը ձեզ չի ազատի տույժերից և տուգանքներից, սակայն կօգնի բանկի հետ լավ հարաբերություններ պահպանել, ինչպես նաև ընդմիջում կտրամադրի, որի ժամանակ դուք կկարողանաք հանգիստ զբաղվել ձեր ֆինանսական խնդիրների լուծմամբ: Յուրաքանչյուր բանկ ունի տարկետման իր առավելագույն ժամկետը, և բարեխիղճ հաճախորդները կարող են հուսալ, որ բանկն ըմբռնումով կմոտենա: Սակայն վեց ամսից ավել տարկետում չի տա և ոչ մի բանկ: Երկարաժամկետ ֆինանսական խնդիրներ ունեցողների համար տարկետման տարբերակը հարմար չէ: Դուք միայն կհետաձգեք խնդրի լուծումը և տուգանքներ կկուտակեք: Իսկ դրանք հաշվեգրվում են ամեն օր` պարտքի գումարի չափին համապատասխան: Այդ իսկ պատճառով սեփական ֆինանսական վիճակը հարկավոր է ռեալ գնահատել, և եթե դուք հասկանում եք, որ դժվարությունները երկու-երեք ամսում չեն լուծվի, ավելի լավ է փորձել պայմանավորվել բանկի հետ և վերակազմավորել վարկը։

Վերանայում ենք վարկային պայմանագիրը

Բանկերը դժկամությամբ են վերաբերվում վարկի պայմանների վերանայմանը։ Սակայն եթե վարկառուն օբյեկտիվ պայմաններով ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, ապա բանկը կարող է վերակազմավորել վարկը, այսինքն` փոխել վարկի տրամադրման պայմանները` օրինակ`ավելացնել վարկի ժամկետը, նվազեցնել տոկոսները, դուրս գրել տուգանքները և այլն: Դա տեսականորեն: Գործնականում հայկական բանկերը պատրաստ են միայն երկարացնել վարկի ժամկետը: Այդ պարագայում վարկի ամսավճարը փոքրանում է, սակայն ընդհանուր գումարը, որ դուք արդյունքում վժարելու եք բանկին, զգալիորեն ավելանալու է: Սակայն այստեղ ևս հարկավոր է իրատեսական լինեն: Շատ բան կախված է նաև վարկի տեսակից: Սպառողական վարկը ոչ ոք 10 տարով չի երկարացնի:

Մեկ այլ որոշում է այլ բանկում վարկի վերաֆինանսավորումը: Որոշ դեպքերում վերաֆինանսավորումը կարող է բավական շահավետ որոշում լինել: Օրինակ, եթե դուք վարկը վերցրել եք բարձր տոկոսադրույքով, մեկ-երկու տարուց այլ բանկում կարող եք վերաֆինանսավորել վարկն ավելի ցածր տոկոսադրույքով: Այս դեպքում ամսավճարները կնվազեն ինչպես վարկի ժամկետի ավելացման, այնպես էլ ցածր տոկոսադրույքի շնորհիվ: Սակայն այստեղ կարևոր մի պահ կա. դվար թե դուք գտնեք բանկ, որը կցանականա գործ ունենալ խնդրահարույց հաճախորդի և ժամկետանց վարկի հետ: Բացի այդ, Կենտրոնական բանկը հավանություն չի տալիս նման գործառնություններին. հակառակ դեպքում բոլոր անբարեխիղճ փոխառուներն անդադար կվերաֆինանսավորեն իրենց վարկերը: Սակայն եթե դուք նախապես հոգաք այդ մասին` մինչև խնդրահարույց վարկառուների ցանկում հայտնվելը, և կարողանաք հաստատել ձեր եկամտի կայունությունը (թեկուզ և այն կրճատվել է), ապա այդ պարագայում կունենանք վարկը վերաֆինանսավորելու հնարավորություն: Բանկերը ոչ միայն տրամադրում են վերաֆինանսավորման ծառայություններ, այլ նաև երբեմն ակցիաներ են կազմակերպում բավական գրավիչ պայմաններով:

Ուշադրություն, խոսքը հենց ավելի շահավետ պայմանների մասին է: Ոչ մի դեպքում մի' փորձեք ցանկացած գնով վարկ վերցնել` վարկը մարելու համար: Շուկայում շատ են «արագ» վարկերի առաջարկները, որոնք տրամադրվում են բացառապես անձնագրով: Այդպիսի վարկերի փաստացի տոկոսադրույքները կարող են սնանկացնել անգամ բավականին բարեկեցիկ մարդու: Իսկ ֆինանսական խնդիրների լուծման համար դա, բոլորովին, տարբերակ չէ: Դուք միայն ավելի կվատացնեք ձեր վիճակը:

Եթե հանգույցը հնարավոր չէ քանդել, այն կարելի է կտրել

Երբեմն ֆինանսական դրությունն այնքան է վատանում, որ դուք ոչ մի պայմանով ի վիճակի չեք մարել վարկը։ Եվ այդ դեպքում, հնարավոր է լավագույն որոշումը կլինի գրավադրված կամ այլ ունեցվածքի վաճառքը: Եվ այստեղ ևս կարևոր է չփչացնել հարաբերությունները բանկի հետ և գործը չհասցնել դատարան, ունեցվածքն աճուրդի հանելուն: Առավել ևս, որ բանկերը ևս ցանկանում են իրենց գումարը վերադարձնել, այլ ոչ թե դատարաններով վազել: Այդ իսկ պատճառով ավելի լավ է համագործակցել բանկի հետ, այլ ոչ թե փորձել խաբել կամ ժամանակ ձգձգել: Մի' մոռացեք, որ բանկը կարող է աճուրդով վաճառել ձեր սեփականությունը ցանկացած գնով, որը կմարի ձեր պարտքը և բանկի վերադիր ծախսերը: Այդ պարագայում բոլոր պարտքերի վճարումներից հետո դուք կարող եք ոչինչ չստանալ: Իսկ եթե դուք ինքներդ, բանկի հետ համաձայնության գալով, զբաղվեք սեփականության վաճառքով, ապա կկարողանաք անել դա ձեզ համար շահավետ պայմաններով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները