Ի՞նչ անել «Երջանկության նամակների» հետ

02.11.2017, 11:35
Ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ նման նամակներ գտնում էին փոստային արկղերում, իսկ այսօր դրանք գալիս են էլեկտրոնային փոստով։
Ի՞նչ անել «Երջանկության նամակների» հետ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի Արմենիա/․ Այսպես կոչված «երջանկության նամակները» կամ «սուրբ նամակներն» աշխարհի նման հին են։

Իմացող մարդիկ ասում են, որ «երջանկության նամակներ» գրելն ու բազում անգամներ վերարտագրելն իր արմատներով գնում է դեպի Արևելքի և Եվրոպայի հին անցյալ։ Ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ նման նամակներ գտնում էին փոստային արկղերում, իսկ այսօր դրանք գալիս են էլեկտրոնային փոստով։ Ընդ որում փոխվել է ոչ միայն նամակների առաքման եղանակը, այլև դրանց բովանդակությունը։ Թվում է, թե «երջանկության նամակներն» անվնաս են, սակայն դրանք իրականում դարձել են խաբեության և հեշտությամբ գումար կորզելու միջոց։ «Նովոստի Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե ինչպես պետք է վարվել նման նամակ ստանալու դեպքում։

Վտանգավոր պրակտիկա

 - рис.1

Էլեկտրոնային «Երջանկության նամակը» խարդախության ամենավտանգավոր դրսևորումներից է։ Ժամանակի ընթացքում այս երևույթը զարգացում է ապրել, այսօր գլոբալացման և համակարգչային նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ամենատարբեր սպամերները «էլեկտրոնային աղբ» տարածելու համար սկսել են ուղարկել նմանօրինակ նամակներ։ Նույն եղանակը օգտագործում են նաև հաքերները` վիրուսներ և վնասակար ու վտանգավոր այլ ծրագրեր տարածելու համար։

Որպես կանոն, նման նամակներում «արտագրողի» դերը կատարում է հենց վնասակար ծրագիրը։ Իհարկե,  օգտատերերի մեծ մասն անտեսում է անծանոթ հասցեներից եկած նամակները։ Այդուհանդերձ, նամակների որոշ մասն ամեն դեպքում հասնում է իր նպատակին. անզգույշ կամ անփորձ օգտատերը բացում է հավելվածը, և վնասակար ծրագիրը հնարավորություն է ստանում ուղարկել իր օրինակները համակարգչում եղած բազմաթիվ հասցեներով։ Այնպես որ, եթե ձեզ «բախտ է վիճակվել» ստանալ «երջանկության նամակ», առանց բացելու և կարդալու ջնջեք այն։

«Երջանկության նամակների» մեկ այլ տեսակը հայտնում է օգտատերերին, որ իրենց էլեկտրոնային հասցեն մեծ գումար է շահել ինչ–որ միջազգային e-mail վիճակախաղում։ Նման նամակներում գումարի չափը, արժույթը, կազմակերպությունները կարող են տարբեր լինել, սակայն շարունակությունը միշտ նույնն է. ստացողին առաջարկում են լրացնել հարցաթերթիկ` նշելով անունը, հասցեն, ընտանեկան կարգավիճակը, տարիքը, սեռը, քաղաքացիություն, բնակության երկիրը, բջջային հեռախոսահամարը, վճարման եղանակը, e-mail–ը և անձնական այլ տվյալներ։ Այդ ամենը պետք է ուղարկել նամակում նշված հասցեով։ 

 - рис.2

Եթե «երջանիկը», ցանկանալով ստանալ իր շահումը, պատասխանի կազմակերպիչներին, ապա շուտով կստանա մեկ այլ նամակ, որում առաջարկվում է լրացնել հաջորդ փուլի հարցաթերթիկը, ինչպես նաև նշված հաշվեհամարին ուղարկել որոշ գումար։ Ինչպես նշում են կազմակերպիչները, այդ գումարն անհրաժեշտ է կազմակերպչական որոշ ծախսեր հոգալու համար` ապահովագրություն, օրինականացում, սուրհանդակի ծախսեր և այլն։

Այս փուլն անցաց օգտատերերը նամակ են ստանում այն մասին, որ վիճակահանության անցկացման երկրի օրենքներով անհրաժեշտ է հարկ վճարել։ Հետագայում ևս վճարումների անհրաժեշտության մասին վկայող նամակներ կգան։ Այս ամենը կշարունակվի մինչև «երջանիկը» մի կլորիկ գումար վճարի կազմակերպիչներին, ինչից հետո վիճակախաղի կազմակերպիչները կամ ավելի ճիշտ խաբեբաները կանհետանան։

Այսպիսով, նման նամակները պարզապես սփամ չեն։ Սա խաբեության ավելի բարձր մակարդակ է, որտեղ բանկային ռեկվիզիտները, հեղինակավոր ինչ–որ երկրում կազմակերպված ազգային վիճակահանությունը և ֆինանսական տերմինաբանությունն  այդ խաբեությանը հաղորդում են բավականին ծանրակշիռ և ճշմարտացի տեսք։ Չնայած էությունը մնում է նույնը` ֆինանսական խաբեություն։ Միջազգային օգտագործման մեջ այսպիսի խաբեությունն անվանում են Internet-Scam (ինտերնետային ժուլիկություն)։

Սեփական ուսումնասիրությունը կատարած փաստաբանները խորհուրդ են տալիս քաղաքացիներին անհապաղ ջնջել նման նամակները ու ոչ մի դեպքում չտալ բանկային ռեկվիզիտները և անձնական այլ տվյալներ` խարդախների հերթական զոհը չդառնալու համար։

Նիգերիական «երջանկության նամակները»

 - рис.3

«Երջանկության նամակների» հաջորդ տեսակն այսպես կոչված նիգերիական նամակներն են, որոնք համացանցում իրականացվող խաբեության առավել շատ տարածված ձևերից են։ Վաղուց գոյություն ունի այս հանցագործության հատուկ անգլերեն եզրույթը` «nigerian scam 419»` նիգերիական խարդախություն։ Այն կոչվում է նաև «prepaid fraud»` խարդախություն կանխավճարով։ Էլեկտրոնային փոստով գալիս է ծանուցում խոշոր գումար կամ արժեքավոր բեռ ստանալու հնարավորության մասին։ Մարդը կարող է մի պահ հավատալ և ուղարկել ոչ մեծ գումար` հույս ունենալով դրա դիմաց ստանալ ինչ–որ մեծ բան։ Հենց սա է խարդախի հիմնական խնդիրը. համոզել մարդուն, որ նա կստանա զգալի միջնորդավճար։

Երբեմն մարդիկ, մեկ անգամ գումար փոխանցելով, շարունակում են փոխանցել`չցանկանալով ընդունել, որ իրենց դաժանորեն խաբել են։ Այս ամենը կարող է հասնել նրան, որ գումարը փոխանցվում է հարազատներից և մտերիմներից գաղտնի, ինչի հետևանքով կորուստը կարող է ահռելի լինել։

Բացահայտ մանիպուլյացիա

 - рис.4

Մի հարց է ծագում. ինչու՞ մինչև հիմա կան մարդիկ, ովքեր նախկինի պես հավատում են նման նամակների։ Կա մի քանի պատճառ։

Առաջինը, խարդախները շատ լավ պատրաստված են և տեխնիկապես զինված։ Հաճախ աշխատում են թիմում` օգտագործելով պոտենցիալ զոհի վրա ազդելու տարատեսակ հնարքներ և մեթոդներ։ Թիմում ամեն մեկն ունի իր պարտավորությունները և խնդիրները։ Նրանք ունեն տարբեր ընկերություններին, բանկերին, հաստատություններին պատկանող իսկական բլանկեր և կնիքներ։ Որպես կանոն, դրանք բոլորը նախորդ զոհերի կողմից կամավոր ուղարկված փաստաթղթերի պատճեններն ու բնօրինակներն են։

Երկրորդը, նրանց նամակները հնարամիտ են և գրավիչ` անհավանական ողբերգական պատմություններով, գրված որդիների, կանանց, դստրերի և փաստաբանների անունից Աֆրիկաներում, Մերձավոր Արևելքում կամ անկայուն քաղաքական իրավիճակով այլ երկրներում գրանցված ռազմական հեղաշրջումների, զանգվածային անկարգությունների մասին։ Ընդ որում, իրադարձությունների աշխարհագրությունը կարող է փոխվել։

Նամակներում կարող է նաև նշվել, որ դուք շահել եք green card` մշտական բնակության հնարավորություն կամ շահել եք վիճակախաղում, ինչ–որ ակցիայում, որոնց դուք իսկապես մասնակցել եք` լրացնելով հարցաթերթիկ, թողնելով հեռախոսահամար կամ e-mail։

 - рис.5

Ւ դեպ, ձեզ կարող են անգամ զանգահարել  և տեղեկացնել, որ դուք շահել եք, սակայն շահումը ստանալու համար պետք է որոշակի գումար վճարեք։ Խարդախության այս ձևը շատ տարածված էր ԱՊՀ բազմաթիվ երկրներում։ Ընդհանրապես խարդախության ձևերը բազմաթիվ են ինչպես համացանցում, այնպես էլ դրանից դուրս։

Պարզապես ջնջեք

Ինչպե՞ս խուսափել հնարամիտ խարդախների ծուղակներից, և ի՞նչ անել «երջանկության նամակների» հետ։ Ամենապարզ և հուսալի միջոցն է արագ ջնջել նման նամակները` անգամ չկարդալով դրանք, չներբեռնելով կցված ֆայլերը, որոնք կարող են «անակնկալ» մատուցել վնասակար վիրուսների տեսքով։ Իրական կյանքում կան բազմաթիվ օրինակներ, երբ օգտատերերը ստիպված են եղել թանկ վճարել հասարակ հետաքրքրասիրության պատճառով` ծախսելով ջանք և ժամանակ համակարգիչը «կարգի բերելու» համար։–0–