ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Պրոժեկտորպերիսհիլթոն» շոուն եթեր է վերադառնում, հայտնում է
Կոմսոմոլսկայա պրավդան։
Ինչպես նախկինում հայտնել էր «ԿՊ»–ն, նախագծի պրոդյուսերն Ալեքսանդր Ցեկալոն է լինելու։
Նվերը պատրաստել են Կանանց միջազգային օրվան ընդառաջ։ Ո՞վ է այդպես սիրում այդ քառյակին, եթե ոչ կանայք։
Հումորային շոուն եթեր կվերադառնա մարտի 4–ին։ Եվ եթեր կհեռարձակվի երեկոյան, ինչպես նախկինում էր։
Կազմն անփոփոխ է` էներգետիկ կենտրոնն Իվան Ուրգանտն է, «ժողովրդական հումորի» օղակը` Սերգեյ Սվետլակովը, կոլեկտիվի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, անկյունում նստած` տղաներին կսատարի Ալեքսանդր Ցեկալոն։
Ձևաչափը նույնն է` նստած կատակում են, քննարկում են, ծիծաղում և մեկնաբանում։ Վերջում` աստղային հյուր և երաժշտական համար։
Փոխվել է միայն պրոդյուսերը` Մարիա Դանիելյանի փոխարեն շոուն կթողարկի Ալեքսանդր Ցեկալոն և նրա «Սրեդա» ընկերությունը։ -0-